Աշխարհագրությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մեր Երկիրը՝ նրա բնությունը և մարդկանց կյանքը։ Այն չի սահմանափակվում միայն քարտեզով կամ տեղանքի նկարագրությամբ․ աշխարհագրությունը փորձում է հասկանալ՝
ինչպես են ձևավորվում լեռները, գետերը, լճերը,
ինչպես են մարդիկ ապրում ու աշխատում տարբեր երկրներում,
ինչպես է բնությունը ազդում մարդկանց կյանքի վրա, և մարդիկ՝ բնության։
Այսպիսով, աշխարհագրությունը միավորում է և՛ բնությունը, և՛ հասարակությունը։
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը, կենսաբանությունը կենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության տնտեսական ոլորտը և այլն:
Աշխարհագրության ուսումնասիրության առարկաները
Աշխարհագրության գլխավոր ուշադրության կենտրոնում են՝
Բնական երևույթները – կլիմա, լանդշաֆտներ, հող, ջուր, բույսեր, կենդանիներ,
Մարդկային կյանքը – քաղաքներ, գյուղեր, տնտեսություն, ճանապարհներ,
Նրանց փոխազդեցությունը – ինչպես մարդիկ օգտագործում են բնությունը (օր․՝ անտառահատում, ջրամբարների կառուցում) և ինչպես է բնությունը ազդում մարդկանց վրա (օր․՝ երկրաշարժեր, կլիմա)։
Այս ամենը միասին ձևավորում է աշխարհահամակարգեր։ Դրանք լինում են․
բնական (օր․՝ անտառ, գետային հովիտ),
հասարակական (օր․՝ քաղաք, գյուղատնտեսական շրջան),
բնահասարակական (օր․՝ մարդածին լանդշաֆտ, ջրամբար):
Աշխարհագրության նպատակներն ու խնդիրները
Աշխարհագրությունը նպատակ ունի․
Ուսումնասիրել բնությունն ու հասարակությունը տարածության և ժամանակի մեջ։
Բացահայտել կապերը բնության և մարդու միջև։
Ճիշտ և խելամիտ օգտագործել բնության հարստությունները։
Կանխատեսել ապագայում հնարավոր փոփոխությունները (օր․՝ կլիմայի փոփոխություն, բնակչության աճ):
Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում
Աշխարհագրությունը յուրահատուկ գիտություն է, քանի որ այն միավորում է երկու մեծ գիտությունների խմբեր․
Բնական գիտությունները (երկրաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա),
Հասարակական գիտությունները (տնտեսագիտություն, պատմություն, սոցիոլոգիա):
Այս պատճառով աշխարհագրությունը գտնվում է այս երկու ոլորտների հատման կետում։
Այն բաժանվում է երկու հիմնական ճյուղի․
Բնական աշխարհագրություն – ուսումնասիրում է լանդշաֆտները, կլիման, գետերը, օվկիանոսները, բույսերն ու կենդանիները։
Հասարակական աշխարհագրություն – ուսումնասիրում է մարդկանց գործունեությունը, քաղաքները, գյուղերը, տնտեսությունը։
Այս երկուսը միասին ձևավորում են ընդհանուր աշխարհագրությունը։
Եզրակացություն Աշխարհագրությունը միայն քարտեզների ու տեղանունների գիտություն չէ։ Այն մեզ օգնում է հասկանալ, որ Երկիրը մի ամբողջական համակարգ է, որտեղ և՛ բնությունը, և՛ հասարակությունը գործում են միասին։ Եթե մենք ճիշտ ու խելամիտ օգտագործենք մեր միջավայրը, կկարողանանք ապրել ավելի ապահով և բարեկեցիկ աշխարհում։
Թեստ
1. Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։ ա) Միայն Երկրի պատմությունը բ) Երկրի բնությունն ու մարդկանց կյանքը գ) Միայն տնտեսությունը
2. Ի՞նչ է աշխարհագրության հիմնական նպատակը։ ա) Ուսումնասիրել քարտեզներ բ) Հասկանալ բնության և մարդու փոխազդեցությունը գ) Հաշվարկել բնակչության թիվը
3. Ո՞ր գիտությունն է ուսումնասիրում քարոլորտը։ ա) Երկրաբանություն բ) Կենսաբանություն գ) Տնտեսագիտություն
4. Ո՞րն է հասարակական աշխարհագրության ուսումնասիրության առարկան։ ա) Գետերն ու լեռները բ) Մարդկային գործունեությունը գ) Կենդանիներն ու բույսերը
5. Ո՞րն է բնահասարակական աշխարհահամակարգի օրինակ։ ա) Անտառ բ) Քաղաք գ) Ջրամբար
6. Աշխարհագրությունը որ երկու գիտությունների հատման կետում է գտնվում։ ա) Բնական և հասարակական բ) Պատմական և տեխնիկական գ) Մաթեմատիկական և բժշկական
7. Ո՞ր ճյուղն է ուսումնասիրում կլիման, գետերը, լանդշաֆտները։ ա) Հասարակական աշխարհագրություն բ) Բնական աշխարհագրություն գ) Պատմական աշխարհագրություն
8. Ո՞րն է հասարակական աշխարհագրության հիմնական խնդիրներից մեկը։ ա) Քաղաքների և բնակչության ուսումնասիրությունը բ) Օվկիանոսների ուսումնասիրությունը գ) Կլիմայի ուսումնասիրությունը
9. Ո՞ր մեթոդն է հիմնված «տեսածը նկարագրելու» վրա։ ա) Նկարագրական բ) Վիճակագրական գ) Քարտեզագրական
10. Ո՞ր մեթոդն է օգտագործում թվեր, աղյուսակներ, տվյալներ։ ա) Վիճակագրական բ) Դաշտային գ) Համեմատական
Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։
Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը։
Տանտերը բուխարին թեժ արավ, մենք էլ, ով ինչպես ուզեց, տեղավորվեցինք լեն ու արձակ տախտերի վրա ու սկսեցինք զրույց անել։
Էս խոսակցության միջոցին գյուղի շներն սկսեցին անհանգիստ հաչել ու ոռնալ։
— Գել է,— միաբերան բացականչեցին գյուղացիք։
— Ընչի՞ց եք իմանում,— հարցրի ես։
— Գիլահաչ են տալի, աղա։
— Գիլա՛հաչը ո՞րն է։ Մի՞թե շները միշտ մի տեսակ չեն հաչում։
— Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։ Մարդկանցից էլ՝ գողի վրա ուրիշ տեսակ են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա ուրիշ տեսակ են հաչում, կենդու մարդի վրա՝ ուրիշ․․․
Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների հաչոցը սաստկացավ ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ։
— Հասեք, հե՜յ․․․ տարա՜վ, տարա՜վ, հե՜յ․․․
Գյուղացիք դուրս թափեցին։2
Գյուղիցը դուրս գիշերվա մթնում լսվում էր խուլ աղմուկ։
Ես մենակ էի մնացել։ Տան կնանիքն էին միայն դռան առջև հավաքված վաշ ու վիշ անում։ Միջների պառավն անիծում էր․
— Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր։
Ու մրմնջում էր «Գիլկապի» աղոթքը։
«Ալալոս,
Գալալոս,
Գելը կապեմ երկու բըթով,
Երկու բըթով, երկու մատով,
Աստվածածնա քաղցր կաթով,
Սուրբ Սարգսի ձիու ձարով,
Նահատակաց կարմիր քարով։
Գիլի ճամփեն մոլոր անեմ,
Գիլի ատամ խըմոր անեմ,
Ոտները թուլ,
Ականջը խուլ․․․»
Ու կրկնում էր․
— Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր․․․
— Էն ի՞նչ է, նանի, — հարցրի ես, թեև համոզված էի, որ, գել էր։
— Գել է, որդի, գել։ Ոչխարը սարից գեղն են բերել — ետևիցն եկել է։3
Վերջապես խառնիխուռն, բարձր-բարձր խոսելով ու ծիծաղելով, եկան գյուղացիք։
— Աղա, բա որ ասի՞նք։ ― Ուրեմն գե՞լ էր։
Ինձ պատասխան տալու փոխարեն առաջ բերին մի թխադեմ 17—18 տարեկան պատանու։
— Այ տղա, Սիմոն, էդ ո՞նց էլավ։
— Այ տղա, դե էն ա, ոչխարը բերում էի, տուն անեմ։ Բերի գեղին մոտեցրի, մին էլ տեսնեմ ոչխարը դեսուդեն խախալ-խախալ է անում․ շունն էլ հա է անում, թե ոչխարի մեջն ընկնի։ Հենց էս ժամանակը շները թփի տակիցը մի գիլի վեր կալան ու ետևիցը լարվեցին։
— Հասի՛ հա հասի՛, բռնի՛ հա բռնի․․․
Մին էլ տեսնեմ ոչխարը կտրկան էլավ ու փախս առավ։ Ետ մտիկ տամ, որ մի անտեր գել էլ մի ոչխարի բռնել է, հետը կողք-կողքի ընկել ու պոչով ետևիցը քշում է, ոչխարն էլ հետը չափ ընկած գնում է, ոնց որ հարսանիքի ձիավոր ըլի․․․
— Հա՜յ հա հա՜յ․․․— շուռ եկա դեսը։ Թվանքը որ տրաքեց, սա ոչխարը թող արավ փախավ։
— Անտերը ոչխարի միջին տապ արած է էլել, հա՛,— նկատեց քեռի Անդրիասն ու դարձավ դեպի ինձ։ — Էդպես է դրանց սովորությունն, ա՛ղա։ Էգ ու որձ գնում են։ Մինը ոչխարիցը մոտիկ տապ է անում կամ եթե աջողեցնում է՝ հենց ոչխարի միջին է տապ անում, մյուսը գալիս է երևութք ըլում, խաբսը տալիս, շանն ու չոբանին առնում փախչում։ Տապ արած ընկերը ետևիցն էս խառնակ ժամանակը ոչխարը տանում է։ Շատ անգամ էլ ոչխարը տանում է պահում ու ետ գալիս ընկերին օգնության։ Ուստա չոբանը փախած գիլի ետևից գնալ չի, գիտի, որ ետնուց վտանգ կա պատրաստած։
— Սա էլ է լավ ժաժ եկել,— գովեցի ես պատանի հովվին,— կարողացել է գելի բերանից անփորձանք ազատել ոչխարը։
— Գիլի բերանից անփորձանք ոչխար ազատիլն ինչպես կլինի, աղա,— խոսեց պատանին։— Գելը տեսավ, որ ոչխարը ձեռիցը գնում է, մինչև իմ հասնելը մի ռխելում ոչխարի դմակը պոկեց տարավ։
— Հա՛, էդպես է,— դարձյալ մեջ մտավ տանտերս։— Գելը ոչխարին հասավ թե չէ, եթե տանելու հնար չկա, դմակին կտա ու մի տալումը դմակը կպոկի։
— Տավարին էլ հասավ թե չէ՝ բողազիցը կբռնի, քեռի Անդրիաս,— մեջ մտավ մի տավարած։
— Տավարին էնքան էլ հեշտ չի,— պատասխանեց քեռի Անդրիասը։— Տավարիցը մինը գոռաց թե չէ, ամբողջ տավարը հասկանում է բանն ընչումն է, որովհետև գիլի գոռացնելն ուրիշ տեսակ է․ իսկույն բոլորը հավաքվում են, քամակ-քամակի տալիս ու պոչները դեմ անում, կանգնում․․․
— Տավարը հեշտ է շաղվում, քեռի Անդրիաս, ու հեշտ էլ գիլի փայ է դառնում։ Էն, ինչ ձի՛ն է անում գիլի հետ, ոչ մի անասուն չի անիլ։
Ձին գիլի հոտն առավ թե չէ, ականջները սրում է, փռռացնում, փռնչացնում, ու ձեռաց բոլոր ձիերը հավաքվում են մի տեղ։ Մադիանները իրենց քուռակները մեջտեղն են առնում ու նրանց շրջապատում կանգնում, երեսները, դեպի ներս, քամակները դեպի դուրս— գելերի կողմն արած՝ քացիները պատրաստի։ Ու աստուծ հեռու տանի, թե մի գել մոտեցավ։ Բայց կռվում գիլի համար ամենավտանգավորը որձ ձին է։ Որձ ձին մադիանների հետ շրջանի մեջ չի մտնում։ Բաշը թափ տալով ու փռռացնելով կատաղի պտտվում է շրջանի չորս կողմը, հարձակվում է գելերի վրա ու առաջն ընկած՝ գելին տրորում, ջարդում առաջի ոտներով կամ քացու մի զարկով փռում գետին։
Եթե մադիանը մենակ է, քուռակը դոշի տակն է առնում ու կանգնում։
Մենակ ձիու էս կողմն, էն կողմն է թռչում գելը ու հանկարծ վրա է թռչում բողազիցը բռնում կամ մի զարկով փորը պատռում։ Երբեմն քնթիցն էլ է բռնում, շունչը կտրացնում։ Երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիս, իբրև թե վախենում է․ ձին էլ դունչը տնկած ետևիցն է ընկնում, իբրև թե հալածում է։ Հանկարծ ետ է դառնում ու բռնում։
— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։
— Գելը, երբ որ կուշտ է, շատ վախկոտ կենդանի է, աղա,— պատասխանեց քեռի Անդրիասը։— Բայց հիմի սկսվում է գիլի դժար ժամանակը։ Ձմեռը գալիս է, անտառի որսը դժարանում է, ապրանքը սարից ցած է գալիս՝ տուն է մտնում։ Գիլի ապրուստը կտրվում է։ Սովը որ նեղացնի՝ գեղ էլ կմտնի, դեռ տուն էլ։ Սովի ձեռիցը ձմեռը գալիս է շեմքիցը շուն է տանում լափում։ Մուկն է որսում։ Ծառի փթռակ է ուտում, իր լակոտն է ուտում․․․ Դե, սովն է պատճառն, էլի, որ ձմեռը միանում են, բոլուկ (ոհմակ) են կազմում, որ ուժեղ լինեն, միասին հարձակվեն․․․
Ձմեռը դեռ էլի մեզանում, մեր սարերում, մեր անտառներում մի բան է ճարվում, նապաստակներ են կամ ուրիշ մանր-մունր կենդանիներ։ Վերջապես եղնիկների ու եղջերուների ետևից են ընկնում, քշում են դեպի սառած գետերը։ Տանում են սառույցի վրա ճղատում— ու վրա են հասնում խեղդում, ուտում։ Բայց էն ինչ դաշտ տեղերն են, որ դրանք էլ չկան, գելը սովից ավելի համարձակ ու վտանգավոր է դառնում։ Շատ անգամ կատաղում է։ Ու դաշտ տեղերը մարդկանց վրա էլ է հարձակվում ու վնասում։
— Տղեք, դե խոսքն էստեղ ինձ տվեք,— էն կողմից խոսեց շորագյալցի Ավոն և սկսեց իր պատմությունը։
— Մեզանում, դաշտ տեղերում, գելը շատ ավելի վտանգավոր է, քան սար տեղերում։ Մեզանում գելերը ձմեռվան գիշերը, գալիս են գեղի մեջը ման գալիս։ Շներին պահում ենք, որ չտանեն—չուտեն։ Ձմեռները մեզանում շատ վտանգավոր է մենակ ճանապարհորդելը, մանավանդ, եթե մութն էլ վրա հասավ։ Այ, ձեզ պատմեմ իմ գլխին եկած մի դեպք։
Ծիրան անունով մի եզն ունեինք։ Մի ձմեռ էս եզը կորավ։ Ախպերս ինձ ղրկեց ման գալու։ Ես էլ էսպես 16—17 տարեկան ջահել տղա եմ։ Գնացի գեղի չորս կողմը ման եկա ման— չգտա։ Գոմահանդ ունենք, էնքան էլ գեղիցը հեռու չի։ Ասի՝ եզը սովոր է, կարելի է էդ կողմն ըլի գնացած։ Գնացի էդ գոմահանդը։ Գնացի, էս գոմը նայեցի, էն գոմը նայեցի, վերջը տեսնեմ՝ դրուստ որ եզը մի գոմումն է։ Եզը դուրս արի– դուրս գամ տեսնեմ՝ արդեն մութն ընկնելու վրա է։ Սիրտս մի ահ ընկավ։ Տեսնում եմ, որ լուսով չեմ կարող գեղը հասնեմ։ Մտածում եմ՝ գնա՜մ-չգնա՜մ։
Ի՞նչ անեմ․․․
Չորս կողմս ամայի ձյունապատ դաշտ, շեն չկա, ձեն չկա․ ձեռիս էլ՝ մի ճիպոտ ու մի դանակ։
Ի՞նչ պետք է անեմ։ Աստծու անունը տվի, եզն առաջս արի քշեցի։ Մի քիչ տեղ անց էի կացել, հանկարծ իրիկվան էն դառը քամու հետ մի տխուր ձեն ընկավ ականջովս։ Կանգնեցի, ականջ դրի․․․
Տեսնեմ՝ գիլի ոռնոց է․ ո՜ւո՜ւ․․․
Ո՜ւ․․․ Էս ոռնոցին միացավ ամբողջ խումբը, ու սարսափով լցվեց դաշտը։ Մտիկ տամ, որ աջ կողմս, հեռվում, մթան մեջ, ջուխտ-ջուխտ վառված ճրագների մի բազմություն է շարժվում․․․ Էլ ի՞նչ, ձեռաց հասկացա, որ գելերի աչքերն են— սոված բոլուկ է․․․ Եզը ետ տվի դեպի գոմերն ու քշում եմ, ո՜նց եմ քշում, վազում եմ, ո՜նց եմ վազում․․․ Ետ նայեմ, որ արդեն գալիս են։ Եզը թող արի փախա, ընկա գոմը։ Ընկա գոմը, բարձրացա սների գլխներին․ գերանների վրա դատարկ տեղեր են լինում է՜․․․
― Հա՛, իմանում ենք, կոնդերի վրա։
— Հա՛, էդ կոնդերից մեկին վեր էլա։ Դեռ չէի տեղավորվել― մին էլ տեսնեմ, եզանս գոռոցը բարձրացավ։ Զարմանք բան է, թե էնքան տարածությունը ինչպես մի երկու րոպեումը՝ կտրեցին ու հասան։
— Վա՛հ, գիլի ոտին ինչը կհասնի,– խոսեց քեռի Անդրիասը։ — Էն սարի գլխիցը որ մի բան նկատեց՝ մին էլ կտեսնես կողքիդ դուրս եկավ։ Դրա համար են ասում, էլի, թե գելն ազրեիլ է։
— Հա՛, էն էի ասում,— շարունակեց շորագյալցի Ավոն։ — Եզանս գոռոցը բարձրացավ ու իսկույն էլ կտրեց, խռխռոցն ընկավ։ Խռխռոցն էլ կտրեց, միայն գելերի ժնգժնգոցն եմ լսում ու լսում եմ՝ ոնց են լափում․․․
— Վա՜յ Ծիրան ջան․․․— դուրս թռավ սրտիցս։ Բայց ի՞նչ Ծիրանի ժամանակն է։ Ես իմ գլուխն եմ լաց ըլում։ Մտածում եմ թե՝ էս լավ էր, եզնովը կըլեն մինչև կլուսանա, կամ կկշտանան ու կգնան, կամ, ասում եմ, ինձ չեն գտնիլ․․․ Դու մի ասիլ՝ սոված գիլի բոլո՜ւկ, ես հիսուն ասեմ, դու հարյուր իմացի, ձեռաց հախռել են, ու մին էլ տեսնեմ, մութը գոմը լցվեցին էն ջուխտ-ջուխտ վառած ճրագները ռեխները բաց արած․․․
Գտան․․․
Եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ ինձ են մտիկ անում։ Ես էլ չորացել եմ մնացել վերևը գերանին կպած։ Մտիկ արին, մտիկ ու թող արին դուրս գնացին։
Շունչս ետ եկավ։ Ասի․ «Փառքդ շատ ըլի, աստոծ, էս էր՝ ազատվեցի․․․»։
Դեռ աստծու փառքը բերանումս, մին էլ ի՞նչ եմ լսում։ Իմ ուղղությամբ վերևից կտուրը քանդում են, չանգերովը հողը ետ են տալի։ Արդեն լսում եմ՝ չանգերը կոճերին են դիպչում․․․
Սառը քրտինքը վրա տվեց․․․ Շտապեցի տեղս փոխեցի, անց կացա մյուս կոնդի վրա կուչ եկա։
Բաց արին, կոճը վեր կալան, տեսան տակին չկամ։
Էլի եկան ներքև։ Մտիկ արին, որ մյուս կոնդի վրա եմ․ ետ դուրս գնացին։ Հիմի էս կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը։
Դարձյալ տեղս փոխեցի։ Էսպեսով՝ նրանք քանդելով, ես տեղս փոխելով՝ հասանք վերջին կոնդին։ Էլ ո՞ւր գնամ։
Եկան մտիկ արին կատաղած ու ետ գնացին։ Քանդում են, ո՜նց են քանդում․․․
Մի սուր դանակ ունեի գրպանումս, հանեցի, բաց արի ու ձեռքիս բռնած՝ մտքումս աղոթք եմ անում․— Տեր աստոծ, դու ինձ ազատ անես էս նեղ տեղիցը․․․
Իսկ հենց անգաճիս վերևը քանդում են։ Քանդելով հասան կոճերին։ Հասան կոճերին, մինը կոճերի արանքովը թաթը մեկնեց, որ կոճը ետ քաշի։ Թաթը բռնեցի ու էն սուր դանակովը զըռթ կտրեցի․․․ Թաթը փախցրեց, ոռնալով, կոնծկոնծալով ետ գնաց, ու կտերն իրարով անցան։ Իմացել Էի, որ գելերի մինը եթե վիրավորվեց՝ մյուսները վրա են թափում նրան ուտում։ Ասի՝ ուրեմն սրան ուտում են։ Հիմի սպասում եմ, որ սրան կուտեն կպրծնեն ետ կգան։ Էլի դանակս ձեռիս պատրաստ սպասում եմ։
Ականջս ձենի է։ Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում՝ մի բարակ ձեն եմ լսում․
— Ավո, հե՜յ․․․
Ինձ են կանչում․․․
— Տեր աստոծ, մի՞թե ինձ են կանչում․․․ Մի՞թե ախպերս է․․․ Մի՞թե մերոնք են․․․ Գոմից ձեն եմ տալիս, գոռում եմ․
Էլի նրանք ձեն են տալի, իմ ձենը չեն լսում, թեև ես շարունակ կանչում եմ։
Մին էլ տեսնեմ հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռացող գելերի կաղկանձն ու մարդկանց հարահրոցը։ Պարզ ճանաչեցի ախպորս ու մեր գեղացի տղերանց ամեն մեկի ձենը։
— Ավո, հե՜յ․․․
— Էստեղ ե՜մ․․․ Էստեղ ե՜մ․․․ կենդանի ե՜մ․․․
Ներս թափեցին գոմը։
— Փառք քեզ, աստոծ․․․ Փառք քեզ, աստոծ,— ուրախացած ու զարմացած կանչում են ամենքը։ Ցած եկա վերջին կոնդի վրից։ Ախպորս գիրկն ընկա ու սկսեցի հեկեկալ։ ― Էլ լաց մի ըլի, գնա աստծուն փառք տուր, որ էսօր նոր մորից ծնվեցիր,– կանչեցին էս ու էն կողմից ու ինձ դուրս բերին դուսը, ուր թափված էին մեր Ծիրան եզան ոսկորները։
Դեռ լուսը չէր բացվել։
Հեռվից լսվում էր գելերի ոռնոցը։
Հ. Թումանյանի «Գելը» պատմվածաշարից ընտրի՛ր 3 կամ 4 հատված(որոնք կցանկանաս), կարդա՛, ընտրածդ հատվածները տեղադրի՛ր բլոգումդ, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Գիրը կամ գրային համակարգը բանավոր հաղորդակցման տեսողական պատկերման պայմանական միջոց է։ Գիրն ստեղծվել է որևէ գաղափար, միտք կամ առհասարակ խոսք գրավոր եղանակով փոխանցելու համար։ Իբրև մշակութային երևույթ՝ բանավոր խոսքի համեմատությամբ գիրը ի հայտ է եկել ավելի ուշ։ Հաղորդակցման աճող պահանջներին ի պատասխան՝ գիրը ստեղծել են հասարակական, մշակույթային բարձր մակարդակ ունեցող ժողովուրդները։ Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ գիրը։ Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում։ Սակայն վիճակն սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը։ Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի այլ իրերի քանակը, հարկերը և այլն։ Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր։ Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը։ Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով։
Շումերական պատկերագրեր
Առաջին իսկական գրային համակարգ ստեղծել են շումերները շուրջ 5 հազար տարի առաջ։ Նրանք գործածում էին պատկերագրերը, որը խորհրդանշում էր առարկաներ, գաղափարներ և ձայներ։
Փյունիկյան հնչյունագրեր
Ք․ա․ 9-րդ դարի վերջին փյունիկցիները Աֆրիկայի հյուսիսում հիմնեցին նշանավոր Կարթագեն քաղաքը։ Այն շուտով վերածվեց հզոր պետության։ Փյունիկցիներն աշխարհում առաջինը ստեղծեցին հնչյունագիրը (այբբենական գիր)։ Այդ գիրը նրանցից փոխ առան հույները և մյուս ժողովուրդները։
Եգիպտական գաղափարագրերը
Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսում տաճարների պատերին տեսել էր բնության տարբեր երևույթներ և առարկաներ պատկերող գրային նշաններ։ Քանի որ այդ գրից օգտվում էին տաճարների քրմերը, նա այն անվանեց հիերոգլիֆ, այսինքն՝ «սրբազան գիր»։ Եգիպտական գիրը ստեղծվեց Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին։ Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից։ Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն։ Հետագայում նշաններն սկսեցին նաև արտահայտել վանկեր։
Միջագետքյան սեպագիրը
Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը։ Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին։ Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը։ Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց։ Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը։ Դրանք սկսեցին նմանվել սեպերից բաղկացած նշանախմբերի։ Այդ գիրը գիտնականններն անվանեցին սեպագիր։ Սեպագիրն ուներ մոտ 600 նշան։ Դրանք արտահայտում էին մեկ կամ ավելի բառեր և վանկեր։ Սեպագիրը փոխ առան շատ ժողովուրդներ՝ հարմարեցնելով իրենց լեզուներին։ Ք․ա․ 3-րդ հազարամյակում Շումերում և Աքքադում մեծ ուշադրություն էին դարձնում երեխաների կրթությանը։ Տաճարներին կից գործում էին դպրոցներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, երգել, նվագել։ Շրջանավարտը պարտավոր էր տիրապետել այն ժամանակներում հայտնի բոլոր բնական գիտություններին, իմանալ այս կամ այն աշխատանքային գործունեության նրբությունները և կազմակերպել դրանք։ Կարևոր էր անգիր իմանալ բոլոր կրոնական ծեսերը, ինչպես նաև կարողանալ կազմակերպել դրանց անցկացումը։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Հասարակության զարգացման ո՞ր փուլում ստեղծվեց գիրը։
Հաղորդակցման աճող պահանջներին ի պատասխան՝ գիրը ստեղծել են հասարակական, մշակույթային բարձր մակարդակ ունեցող ժողովուրդները։ 2․ Ինչի՞ հետ է կապված գրի առաջացումը։
Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում։ Սակայն վիճակն սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը։ Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի այլ իրերի քանակը, հարկերը և այլն։ Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր։ 3․ Ե՞րբ է առաջացել եգիպտական գիրը և քանի՞ նշանից է բաղկացած։ Ի՞նչ էին արտահայտում այդ նշանները։
Եգիպտական գիրը ստեղծվեց Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին։ Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից։ Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն։ Հետագայում նշաններն սկսեցին նաև արտահայտել վանկեր։ 4․ Ի՞նչ է սեպագիրը։ Ովքե՞ր են ստեղծել այն։
Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը։ Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին։ Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը։ Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց։ Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը։ Դրանք սկսեցին նմանվել սեպերից բաղկացած նշանախմբերի։ Այդ գիրը գիտնականններն անվանեցին սեպագիր։ Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը։ Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին։ Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը։ Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց։ Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը։ Դրանք սկսեցին նմանվել սեպերից բաղկացած նշանախմբերի։ Այդ գիրը գիտնականններն անվանեցին սեպագիր։ 5․ Ստեղծիր նշան- նկարներ և մեկնաբանիր։
Winter – Vocabulary (Adv Weather & Nature
freezing – սառնամանիք
snowfall – ձյան տեղում
blizzard – բուք
slippery – սայթաքուն
icy – սառցապատ
temperature – ջերմաստիճան
below zero – զրոյից ցածր
daylight – ցերեկվա լույս
fog – մառախուղ
Clothes & Activities
woolen clothes – բրդյա հագուստ
thermal jacket – տաք բաճկոն
protect – պաշտպանել
stay warm – տաք մնալ
go skiing – դահուկ քշել
go skating – սահել սահադաշտում
Feelings & Daily Life
comfortable – հարմարավետ
uncomfortable – անհարմար
dangerous – վտանգավոր
cozy – ջերմ ու հարմարավետ
prefer – նախընտրել
Exercise 1 – Matching (Համապատասխանեցում)
Միացրու բառերը ճիշտ թարգմանությանը։
blizzard
slippery
cozy
prefer
protect
a. նախընտրել b. սայթաքուն c. պաշտպանել d. բուք e. ջերմ ու հարմարավետ
Exercise 2 – Word Formation (Բառափոխություն)
Լրացրու աղյուսակը։
Verb
Noun
Adjective
freeze
______
freezing
protect
protection
______
comfort
comfort
______
danger
danger
______
Exercise 3 – Fill in the blanks (Context-based)
Լրացրու նախադասությունները համապատասխան բառերով։
The roads are very because of the ice.
A ______ is a very strong snowstorm.
People wear woolen clothes to ______ themselves from the cold.
When it is below zero, the temperature is very ______.
Exercise 4 – Sentence Transformation (Վերափոխում)
Վերափոխիր նախադասությունները ըստ օրինակի։
Example: It is very cold today. → The temperature is very low today.
The weather is dangerous. → __________________________
I like winter more than summer. → I ______ winter ______ summer.
It is icy, so the roads are not safe. → The roads are unsafe because they are ______.
Exercise 5 – Reading & Thinking
Կարդա տեքստը և պատասխանիր հարցերին։
Text: Winter is the coldest season of the year. The days are shorter and the nights are longer. Sometimes the weather becomes dangerous because of snow and ice. People wear warm clothes to stay comfortable and protect their health. Many children enjoy winter because they can ski, skate and play in the snow.
Questions:
Why can winter be dangerous?
What do people do to stay warm?
Why do children enjoy winter?
Exercise 6 – Writing (Critical Thinking)
Գրի՛ր 8–10 նախադասությամբ փոքրիկ շարադրություն։
Topic:“The Advantages and Disadvantages of Winter” (Ձմռան առավելություններն ու թերությունները)
В ту зиму снег долго не выпадал. Реки и озёра давно льдом покрылись, а снега всё нет и нет. Зимний лес без снега казался хмурым, унылым.
Шёл я как-то с ребятами по лесу, возвращались мы из соседней деревни. Вышли на лесную поляну. Вдруг видим — посреди поляны над большим кустом вороны кружат. Каркают, летают вокруг него, то вверх взлетят, то на землю сядут. Наверное, какую-то еду себе нашли.
Стали ближе подходить. Заметили нас вороны — одни в сторону отлетели, по деревьям расселись, а другие и улетать не хотят, так над головой и кружат.
Подошли мы к кусту, смотрим — что-то под ним белеет, а что —
сквозь частые ветки и не разберём.
Раздвинул я ветки, гляжу — заяц, белый — белый как снег. Забился под самый куст, прижался к земле, лежит не шевельнётся. Кругом всё серое — и земля и опавшие листья, а заяц среди них так и белеет.
Вот почему он воронам на глаза попался — оделся в белую шубку, а снега-то нет, значит, и спрятаться ему, белому, негде. Дай-ка попробуем его живьём поймать!
Просунул я руку под ветки, тихонько, осторожно, да сразу и вытащил из-под куста!
Смотрим — одна ножка у него как-то странно болтается. Тронули её, а она переломана! Значит, сильно его вороны потрепали.
Принёс я зайца домой. Папа достал из аптечки бинт, вату, забинтовал зайцу сломанную ножку и посадил в ящик. Мама положила туда сена, моркови, мисочку с водой поставила. Так у нас зайка и остался жить. Целый месяц прожил. Ножка у него совсем срослась, он даже из ящика выскакивать начал и меня вовсе не боялся.
Пока заяц у нас дома жил, и снег выпал, белый, пушистый, как зайкина шубка. В нём зайцу легко прятаться.
— Ну, теперь можно его и обратно в лес выпустить, — сказал нам однажды папа.
Так мы и сделали — отнесли зайца в ближайший лесок, попрощались с ним и выпустили на волю.
В один миг наш зайка в заснеженных кустах исчез.
Вот когда ему белая шубка пригодилась!
(Г.Скребицкий)
Вопросы к тексту (в тексте 315 слов)
Почему лес, по которому гуляли ребята, был серым и хмурым?
Потамушта реки и озёра давно льдом покрылись, а снега всё нет и нет. Зимний лес без снега казался хмурым, унылым.
Почему ребята обратили внимание на стаю ворон?
Потамушта вароны каркали, летали вокруг куста, то вверх взлетят, то на землю сядут.
Кого нашли ребята в кустах? Почему заяц не убежал от ворон?
Ребятя в кустах нашли заяца, белого — белого как снег. Заяц не убежал от ворон потамушта одна ножка у заяца была сломана.
Что произошло дома, когда мальчик принес зайца?
Папа достал из аптечки бинт, вату, забинтовал зайцу сломанную ножку и посадил в ящик. Мама положила туда сена, моркови, мисочку с водой поставила.
Чем закончилась история с зайцем?
Они отнесли зайца в ближайший лесок, попрощались с ним и выпустили на волю.
О чём заставил задуматься рассказ Георгия Скребицкого?
Պիես, գրականության ժանր` գրված դրամատուրգի կողմից։ Սովորաբար դրա մասն են կազմում հերոսների երկխոսություններն ու երգերը, որոնք հիմնականում նախատեսված են ոչ թե պարզապես ընթերցման, այլ թատերական բեմադրությունների համար։ Հազվադեպ են հանդիպում դրամատուրգներ, ովքեր առանձնահատուկ նախընտրություն չունեն պիեսի բեմադրման կամ ընթերցման հարցում։ Նրանց շարքերում հատկապես հայտնի է Ջորջ Բեռնարդ Շոուն։ Ներկայացումների բեմադրությունները կարող են տարբերվել իրենց վարկանիշով։ Համայնքային ու տարածաշրջանային թատրոններից դրանք կարող են հասնել մինչև Բրոդվեյ։ Խաղ (թատերախաղ) եզրույթը կարող է վերաբերել և՛ գրված ստեղծագործությանը, և՛ դրա ամբողջական բեմադրությանը։
Պիեսը այն մասին է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր խոսքը և ուզում է, որ իրեն լսեն։ Պիեսը հիշեցնում է, որ պետք է հարգել մարդուն և ուշադրությամբ լսել նրան։
Եթե դեռ չես ամփոփել «Ուսումնական ձմեռ» նախագիծը, ապա ընտրի՛ր երեք կետերից մեկը, որը կցանկանաս, բլոգումդ ներկայացրո՛ւ։